ԼԼիլիթ Ասատրյան

Մեծապես արժևորում ենք Ֆրանսիայի ուղիղ և հասցեական հայտարարությունները. Լևոն Հովհաննիսյան

Մեծապես արժևորում ենք Ֆրանսիայի ուղիղ և հասցեական հայտարարությունները. Լևոն Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

May be an image of 2 people and people sitting

Ողջունելով հյուրերին՝ Լևոն Հովհաննիսյանը բարձր է գնահատել Լյուկ Դըվինազի նվիրվածությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը, ինչի դրսևորումը նաև այս օրերին Հայաստանում գտնվելն ու հայ ժողովրդին համերաշխության ցուցաբերումն է։

May be an image of 2 people

«Ցավոք, այս անգամ Ձեր այցելությունը, որը նախատեսված էր տոնական առիթով, համընկավ չափազանց ծանր իրավիճակի հետ, երբ մենք դիմակայում ենք մեր երկրի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիային ու դրա ծանր հետևանքներին: Մեծապես արժևորում ենք ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում և Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման համատեքստում բարեկամ Ֆրանսիայի բոլոր մակարդակներով հայ ժողովրդին ուղղված բացառիկ համերաշխությունն ու մեծ ուշադրությունը, ուղիղ և հասցեական հայտարարությունները», -ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը։

May be an image of 3 people, people standing, people sitting and indoor

Խոսելով Երևանի և Ֆրանսիայի գործընկեր քաղաքների միջև հաստատված ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ արդեն իսկ հստակ քայլեր են տարվում մի շարք ուղղություններով նախանշված նախագծերը գործնական փուլ տեղափոխելու համար:

May be an image of 4 people, people sitting and indoor

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազն իր հերթին նշել է, որ չնայած նրան, որ փոխվեց պատվիրակության այցի բնույթը, իրենց համար ևս կարևոր էր չընդհատել հայաստանյան այցը: Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցությանն ու Երևանի և Լիոնի միջև ձևավորված հարաբերություններին՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նկատել է, որ կան բազում կետեր, որոնք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն կտան:

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor

Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են նաև Լիոնի հետ համատեղ 2023 թ.-ից մեկնարկվելիք գործակցության նոր եռամյա ծրագրի մշակմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում