ՄՄարիամ Մխիթարյան

Իտալիայի ապագա վարչապետը խոստացել է աջակցել Զելենսկուն

Իտալիայի ապագա վարչապետը խոստացել է աջակցել Զելենսկուն

Խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնին նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա գրել է իր Թվիթերում։

Քաղաքական գործիչը, որը, ըստ ենթադրությունների, կլինի Իտալիայի նոր վարչապետը, նշել է, որ Կիևը կարող է հույս դնել «ուկրաինացի ժողովրդի ազատության գործին հավատարիմ աջակցության վրա»:

Միաժամանակ Foreign Policy-ին հիշեցրել է, որ Մելոնին դաշնակցում է Մատեո Սալվինիի հետ, որը աջծայրահեղական «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդն է: Վերջինս բացահայտ օրինական է համարել 2014 թվականին Ղրիմի միացումը Ռուսաստանին և 2019 թվականին գովաբանել Պուտինին՝ նրան համարելով «երկրագնդի լավագույն պետական ​​գործիչներից մեկը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում