Պարոնյանի անվան թատրոնում նշեցին դիրիժոր Յուրի Դավթյանի 85-ամյակը

Պարոնյանի անվան թատրոնում նշեցին դիրիժոր Յուրի Դավթյանի 85-ամյակը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը յուրովի է ազդարարել նոր՝ 72-րդ թատերաշրջանի մեկնարկը: Նման զուգադիպություններ քիչ են պատահում:

Պարոնյանցիները թատերաշրջանի բացումը նվիրել են իրենց վաստակաշատ մաեստրոյին: Մեծ շուքով նշվել է թատրոնի երաժշտական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Յուրի Դավթյանի ծննդյան 85 և ստեղծագործական գործունեության 60-ամյակը:

Յուրի Դավթյանը վերջիններից մեկն է, ով աշակերտել է Կոնստանտին Սարաջևին ու ամբողջ կյանքը նվիրել ազգային դասական երաժշտության քարոզչությանը: 6 տասնամյակ առաջ Միքայել Թավրիզյանը նրան վստահեց իր դիրիժորական վահանակը. Երևանի օպերային թատրոնն ու երաժշտարվեստն ունեցան մի նոր նվիրյալ:

Հիմա, երբ Դավթյանն արդեն ղեկավարել է հայ օպերային արվեստի լավագույն համերգացանկն ու տասնյակ տաղանդավոր երաժիշտներ կրթել, կրկին հարազատ թատրոնում է, որը սիրել է դեռ պատանեկան տարիներից:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում