ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայում ԱԷՄԳ-ի զեկույցն անարդյունավետ են համարել

Ուկրաինայում ԱԷՄԳ-ի զեկույցն անարդյունավետ են համարել

Ուկրաինայի միջուկային և ռադիացիոն անվտանգության գլխավոր պետական ​​տեսուչ Օլեգ Կորիկովը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը չի լուծում Զապորոժիեի ատոմակայանի շուրջ պաշտպանական գոտի ստեղծելու հարցը։ Նրա խոսքը հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Զապորոժիեի ԱԷԿ-ում առաքելության արդյունքների մասին զեկույցը մեզ դեռ չի մոտեցրել հիմնական խնդրի լուծմանը՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի ապառազմականացմանն ու ապաօկուպացիային»,- կարծում է նա։

Կորիկովի խոսքով՝ ռուսական ուժերի և «Ռոսատոմի» ներկայացուցիչների «ամբողջական դուրսբերումը» կայանից պետք է լինի գործակալության առաքելության հիմնական նպատակը։

Բացի այդ, պետական ​​տեսուչը համաշխարհային հանրությանը և ԱԷՄԳ-ի ղեկավարությանը կոչ է արել «օգտագործել բոլոր լծակները» ռուսական կողմի վրա ազդելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում