ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Սարգսյանը Կատարի կապի նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական վերջին ագրեսիային

Դեսպան Սարգսյանը Կատարի կապի նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական վերջին ագրեսիային

Սեպտեմբերի 26-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մուհամմադ Ալի Ալ Մաննայիի հետ: Այդ մասին ասված է Կատարում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։

«Դեսպան Սարգսյանը նախարարին է ներկայացրել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում առկա ներուժը, համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները:

Հանդիպմանը դեսպան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիային, ներկայացրել դրա հետևանքով ստեղծված իրադրությունը»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում