ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը կոչ է արել «զերծ մնալ միակողմանի հայտարարություններից»

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը կոչ է արել «զերծ մնալ միակողմանի հայտարարություններից»

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը կոչ է արել պատասխանատու դիրք զբաղեցնել և զերծ մնալ միակողմանի հայտարարություններից:

Հիշեցնենք, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր, «Լուրերի» հարցին ի պատասխան, նշել էր` ռազմական ուժի կիրառումն անընդունելի է, և Ադրբեջանին կոչ արել զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տեքստում նշված է, որ ԱՄՆ դեսպանության այս մոտեցումը չի նպաստում տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորմանը, ավելին` մեծացնում է լարվածությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում