ԳԳոհար Սարգսյան

Միլանում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը

Միլանում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը

Սեպտեմբերի 22-ին Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը։

 

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը:
 

 

Միջոցառման սկզբում հայ դիզայներները բեմ են բարձրացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պատկերող #StandwithArmenia հեշթեգով շապիկներով։

 

Եռօրյա միջոցառման շրջանակներում Հայաստանի տեքստիլի և նորաձևության ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկայանալ իրենց արտադրանքով, աշխատանքային քննարկումներ ունենալ իտալացի մասնագետների հետ, ինչպես նաև այցելել տեքստիլ ոլորտի գործարաններ, ընկերություններ և ցուցահանդեսներ:
 

 

Համաժողովի նպատակն է զարգացնել հայ արտադրողների կարողությունները, ինչպես նաև ամրապնդել միջազգային համագործակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում