ՎՎարդուհի Հարությունյան

Էրդողանը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել խոսել Պուտինի հետ

Էրդողանը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել խոսել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է խոսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ «աշխարհի դռները բացելու» համար։

«Ցավոք, Միավորված ազգերի կազմակերպությունը չկարողացավ վերջ դնել պատերազմին և դադարեցնել արյունահեղությունը, ինչպես նաև գտնել պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ և պարենային ճգնաժամերի լուծումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերը հացահատիկային միջանցք ստեղծելու ուղղությամբ որոշակիորեն վերականգնել են վստահությունը կազմակերպության նկատմամբ, սակայն կասկած չկա, որ անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել՝ պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է Էրդողանը թուրքական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը կարևոր քայլ է ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում