ՄՄարիամ Մխիթարյան

Վիետնամի և Ղազախստանի բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը

Վիետնամի և Ղազախստանի բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը

Այն երկրների վարկային կազմակերպությունները, որոնք նախկինում ընդունում էին «Միր» քարտերը, հետևելով թուրքական բանկերին, դադարեցնում են աշխատել ռուսական վճարային համակարգի հետ, հայտնում է Известия-ն։ Ռուսական քարտերը չեն սպասարկվում ո՛չ տերմինալների, ո՛չ բանկոմատների միջոցով։

Ռուսաստանի կենտրոնական բանկից Известия-ին հայտնել են, որ օտարերկրյա գործընկերներն իրենք են կայացնում «Միր» քարտերի ընդունման համար իրենց ենթակառուցվածքը բացելու որոշումը: Միաժամանակ, Ռուսաստանի բանկը մտադիր է շարունակել երկխոսությունն ազգային քարտերի ընդունման աշխարհագրության ընդլայնման շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում