ՄՄարիամ Մխիթարյան

Բանակ կզորակոչվի 300 հազար պահեստազորային. «զորահավաքային ռեսուրսը» 25 մլն մարդ է. Շոյգու

Բանակ կզորակոչվի 300 հազար պահեստազորային. «զորահավաքային ռեսուրսը» 25 մլն մարդ է. Շոյգու

Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի ընթացքում 300 հազար պահեստազորային կզորակոչվի Ռուսաստանում՝ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանն ունի զորահավաքային հսկայական ռեսուրս՝ գրեթե 25 միլիոն մարդ, իսկ 1%-ից մի փոքր ավելին ենթակա է մասնակի զորահավաքի։ Նրանք, ովքեր ծառայել են, ունեն զինվորական մասնագիտություն, մարտական ​​ստաժ, ենթակա են մասնակի զորահավաքի։

Պատերազմի համար ուսանողներին և ժամկետային զինծառայողներին մոբիլիզացնելու մասին խոսք չկա, հավելել է Շոյգուն։

ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է նաև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական կողմի կորուստների մասին: Ըստ Շոյգուի տվյալի՝ 5937 ռուս զինծառայող է զոհվել, վիրավորների գրեթե 90 տոկոսն արդեն վերադարձել է ծառայության:

Միաժամանակ ՊՆ ղեկավարը նշել է, որ Ուկրաինան պատերազմի ընթացքում արդեն կորցրել է իր բանակի կեսը՝ 61207 զոհ, 49368 վիրավոր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում