ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սեղմ ժամկետներում հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման. Էրդողան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սեղմ ժամկետներում հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությունում ելույթ ունենալով,  հայտարարել է, որ «ամենասեղմ ժամկետներում հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համակողմանի խաղաղ պայմանագրի կնքումը»:

Նա հայտարարել է, թե իրենք «քայլեր են ձեռնարկել» Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացիկ գործընթացներին «աջակցելու» համար:

«Թեպետ վերջին զինված բախումներն այդ գործընթացը ստվերեցին, մենք կարծում ենք, որ սեղմագույն ժամկետներում հնարավոր է հասնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման: Մենք միշտ մեր ադրբեջանցի եղբայրների կողքին կլինենք իրենց իրավունքների ու ապագայի հաստատման հարցում»,- ասել է նա:

Էրդողանը նաև նշել է, թե տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը բոլոր տարածաշրջանային երկրների համար կարևոր իրադարձություն կդառնա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում