ՎՎարդուհի Հարությունյան

ՀԱՊԿ առաքելությունը Զասի գլխավորությամբ ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ առաքելությունը Զասի գլխավորությամբ ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան՝ տեղեկացրել են ՀԱՊԿ մամուլի ժառայությունից:

Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Առաքելության խնդիրներն են ստեղծված իրավիճակի գնահատումը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույցի պատրաստումը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:

Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսված են սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում