ԳԳոհար Սարգսյան

ՀՀ դեսպանը և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին

ՀՀ դեսպանը և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին

Սեպտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է  ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, կարևորվել երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

 

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում