ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիան պետք է ՆԱՏՕ-ի անդամ չլինի՝ ՇՀԿ-ում նրա անդամակցության հարցը քննարկելու համար. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Թուրքիան պետք է ՆԱՏՕ-ի անդամ չլինի՝ ՇՀԿ-ում նրա անդամակցության հարցը քննարկելու համար. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Թուրքիան պետք է ՆԱՏՕ-ի անդամ չլինի և համապատասխանի մի շարք չափանիշների՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը նրա անդամակցության հարցը քննարկելու համար՝ հայտարարել է ՇՀԿ հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիյոր Խակիմովը։

Նրա խոսքով՝ այդ չափանիշների թվում է նաև եվրասիական տարածաշրջանին պատկանող ՇՀԿ անդամ երկրների հետ դիվանագիտական և առևտրատնտեսական ակտիվ հարաբերությունների և մշակութային կապերի պահպանումը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայի նպատակը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցությունն է։ Նա նաև հավելել է, որ Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում