ԼԼիլիթ Ասատրյան

Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի. ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ

Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի. ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի»։ Այս մասին հայտնում է ParsTodey լրատվական գործակալությունը:

Վահիդ Ջալալզադեն, հեռուստատեսային հարցազրույցում մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, ասել է. «Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է վերջին զարգացումները»:

Նա հայտարարել է, որ Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և խորհրդային այլ հանրապետությունների հետ է եղել նրանց անկախության առաջին իսկ օրերից և տարբեր օգնություն է ցուցաբերել այդ երկրների կառավարություններին՝ հավելելով. «Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը»։

Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ նույնպես զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության սարսափելի հետևանքների և Իրանի կոշտ արձագանքի կապակցությամբ՝ նշելով, որ դա Թեհրանի կարմիր գիծն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում