ՎՎահե Դավթյան

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի արդիական հարցեր

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի արդիական հարցեր

Կայացել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի արդիական հարցերը, միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առկա համագործակցությանն ու դրա զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ավարտին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2025 թվականների տնտեսական համագործակցության ծրագիրը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում