ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը նախատեսում է Լեհաստանի հետ համատեղ մինչև տարեվերջ թողարկել առաջին անօդաչու թռչող սարքը

Վրաստանը նախատեսում է Լեհաստանի հետ համատեղ մինչև տարեվերջ թողարկել առաջին անօդաչու թռչող սարքը

Վրաստանի իշխանությունները նախատեսում են մինչև տարեվերջ սկսել լեհական կողմի հետ համատեղ մշակված անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, տեղեկացնում է ТАСС-ը։

Նախարարը նշել է, որ ԱԹՍ-ների արտադրության գործարանը կգործի «Դելտա» պետական ​​ռազմագիտատեխնիկական կենտրոնի բազայի հիման վրա:

2021 թվականից Վրաստանում պաշտպանունակության ամրապնդման շրջանակում իրականացվում է GI-4 հրացանների արտադրություն՝ իսրայելական արտոնագրի համաձայն։ Առայժմ թողարկվել է 5 ինքնաձիգից բաղկացած փորձնական խմբաքանակը։ Այժմ վերացվում են հայտնաբերված թերությունները, որից հետո կսկսվի զենքի զանգվածային արտադրությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում