Ավարտվել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում էր Սերբիայի Նովի Սադ քաղաքում՝ մասնակցությամբ հին աշխարհամասի 24 պետության: Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Հատկանշական է, որ առաջին անգամ էր Եվրոպայի առաջնությունը կազմակերպվում նման՝ միացյալ ձևաչափով՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր:
Ուրախալի է, որ Հայաստանի հավաքականները ներկայացնող 28 մարզիկ-մարզուհիները հանդես եկան լավ, ընդհանուր առմամբ նվաճելով 16 մեդալ, որից չորսը՝ ոսկե, չորսը՝ արծաթե, ութը՝ բրոնզե: Այս ցուցանիշով ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց երկրորդ տեղը: Առաջինը՝ ռուսներն էին, ովքեր հանդես էին գալիս FIAS-1 անվան տակ: (Նման որոշում էր կայացրել Սամբոյի միջազգային ֆեդերացիան):
Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.
1. Արսեն Խանջյան - ոսկի - տղամարդկանց 98 կգ քաշային կարգ