ՄՄարիամ Մխիթարյան

Թալիբանը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը

Թալիբանը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը

Աֆղանստանի իշխող «Թալիբան» շարժումը  կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին խաղաղ ճանապարհով լուծել սահմանային տարաձայնությունը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Թալիբանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ-Կահար Բալխին, հայտնում է Տաջիկստանի IA Sputnik-ը։

Պաշտոնյան հայտնել է Աֆղանստանի իշխանությունների մտահոգությունը հարևան երկրների սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։

Բացի այդ, Բալխին ցավակցություն է հայտնել պետություններին՝ երկու կողմի զոհերի առիթով: Նա ընդգծել է, որ վերջին օրերի իրադարձությունները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա։

Սեպտեմբերի 16-ի առավոտյան կրակոցներ են սկսվել Ղրղզստան-Տաջիկստան սահմանի մի քանի հատվածում, ինչի հետևանքով կան զոհեր, վիրավորներ ու տեղահանվածներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում