ՄՄարիամ Մխիթարյան

Գուտերեշը մոտ ապագայում հավանական չի համարել Պուտին-Զելենսկի բանակցությունները

Գուտերեշը մոտ ապագայում հավանական չի համարել Պուտին-Զելենսկի բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև ուղղակի բանակցությունների մասին վաղ է խոսել, РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Նա նշել է, որ պատրաստ է աջակցելու բանակցությունների կայացմանը, սակայն դրանց անցկացումը կախված է երկու պետության ղեկավարների ցանկությունից։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորությունները դեռևս նվազագույն են։

«Որովհետև ես տեսնում եմ, որ երկու կողմերն էլ դեռ հավատարիմ  են իրենց նպատակներին: Նախագահ Պուտինն ասում  է, որ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև իր նպատակներն իրականացվեն: Նախագահ Զելենսկին էլ հայտարարում է, որ մտադիր է ազատագրել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող իր երկրի բոլոր մասերը, ուստի ակնհայտ է՝ մենք հեռու ենք այն պահից, երբ երկու նախագահները կարող են հանդիպել»,- եզրափակել է Գուտերեշը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում