ՎՎարդուհի Հարությունյան

Ղազախստանի խորհրդարանն օրենք է ընդունել նախագահի 7-ամյա ժամկետ սահմանելու և մայրաքաղաքը վերանվանելու մասին

Ղազախստանի խորհրդարանն օրենք է ընդունել նախագահի 7-ամյա ժամկետ սահմանելու և մայրաքաղաքը վերանվանելու մասին

Ղազախստանի խորհրդարանի երկու պալատները միաձայն ընդունել են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է նախագահի կառավարման յոթնամյա ժամկետի սահմանում: Ընդ որում՝ նույն անձը չի կարող նախագահի պաշտոնում ընտրվել մեկ անգամից ավելի:

Սահմանադրական փոփոխություններով՝ երկրի մայրաքաղաքը Նուր Սուլթանից կվերանվանվի Աստանա:

Մայր օրենքի փոփոխությունները ենթադրում են նաև Ղազախստանի Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետի ավելացում՝ վեցի փոխարեն դարձնելով ութ տարի, բացառելով կրկնակի նշանակման հնարավորությունը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-ին, Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը ընդունել էր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում