Դաշնակահար Եվգենի Կիսինը Հայաստանում է

Դաշնակահար Եվգենի Կիսինը Հայաստանում է

Կոմիտասի «Կռունկ»-ը աշխարհի ամենահայտնի բեմեր բարձրացրած դաշնակահար Եվգենի Կիսինը Հայաստանում է: Նա մասնակցում է «Երևանյան հեռանկարներ» փառատոնին: Աշխարհահռչակ դաշնակահարին այսօր ընդունել է ՀՀ նախագահը: Նա նկատել է. «Կռունկը ձեր կատարմամբ անկրկնելի է»: Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանում Կիսինին գնահատում են ոչ միայն տաղանդի, վարպետության, հրաշալի կատարումների համար, այլև սիրում են որպես հայ ժողովրդի բարեկամի: Կիսինը վստահեցրել է՝ որքան ապրում է ու կա՝ կայցելի Հայաստան: Ի դեպ, դաշնակահարը Երևանում է կնոջ՝ կիսով չափ հայ՝ Կարինե Արզումանովայի հետ: Նրա մայրը հայուհի է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում