ԼԼիլիթ Ասատրյան

Էրիկ Սաղաթելյանը՝ սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Էրիկ Սաղաթելյանը՝ սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր: Այս անգամ մրցավայր էին ժամանել մարզիկներ Հին աշխարհամասի 24 երկրից:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ` Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները հանդես են գալիս ոչ թե իրենց երկրների, այլ՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո՝ FIAS-1 և FIAS-2 պայմանական անուններով:

Մրցումների առաջին օրը մրցագորգերում պայքարեցին պատանիները: Հայաստանի հավաքականի 4 մարզիկ արժանացան մեդալների:

Աղջնակների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանին բաժին հասավ բրոնզե մեդալ, տղաների 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը գրավեցին երկրորդ տեղը, իսկ գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթեց բոլոր գոտեմարտերում և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Վաղը կմրցեն երիտասարդները: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում