ՄՄանե Գևորգյան

Պետք է ամեն ջանք գործադրել բռնության կրկնությունից խուսափելու համար. ՄԱԿ-ի ԱԽ-ում Քենիայի ներկայացուցիչ

Պետք է ամեն ջանք գործադրել բռնության կրկնությունից խուսափելու համար. ՄԱԿ-ի ԱԽ-ում Քենիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Քենիայի ներկայացուցիչ Ջեյն Տորոիտիչի ելույթը. 

«Քենիան մեծապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերի մասին վերջին հաղորդումներով, որոնց համաձայն կողմերն օգտագործել են ծանր զինտեխնիկա, հարվածներ են հասցվել բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքին, որոնք հանգեցրել են քաղաքացիական զոհերի: Հիշեցնում ենք, որ այս հակամարտությունը նախկինում ևս հանգեցրել է բազմաթիվ զոհերի, բազմաթիվ վիրավորների և տեղահանվածների: Այն նաև հանգեցրել է քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների ոչնչացմանը, ներառյալ դպրոցների և շուկաների, ինչպես նաև ջրամատակարարման խաթարման:

Ակնհայտ է, որ պետք է ամեն ջանք գործադրել բռնության կրկնությունից խուսափելու համար: Քենիան կոչ է անում, որ կողմերը ձեռնպահ մնան իրավիճակի հետագա սրումից: Նրանք պետք է առավելագույն զսպվածություն դրսևորեն և խստորեն հետևեն հրադադարի պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին՝ համատեղ հայտարարությամբ:

Քենիան աջակցում է հակամարտության կարգավորման բոլոր միջնորդական ջանքերին, հատկապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կարևոր դերակատարմանը: Այս առումով մենք հորդորում ենք տարածաշրջանային և միջազգային բոլոր դերակատարներին՝ ակտիվորեն աշխատել կողմերի հետ՝ հասնելու ռազմական ​​գործողությունների անհապաղ դադարեցման, վերադառնալ բանակցություններին՝ ուղղված համապարփակ և կայուն կարգավորմանը: Գործընթաց, որը կհանգեցնի երկու հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա:

Երկխոսությունը պետք է լինի համոզիչ՝ որպես հակամարտությունների կարգավորման առաջնային տարբերակ, երկու երկրները պետք է գործեն բարեխղճորեն և փոխշահավետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում