ՎՎարդուհի Հարությունյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի ելույթը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի ելույթը

Միացյալ Թագավորությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Մենք մշտապես կոչ ենք արել, որ զինված ուժերը վերադառնան իրենց ելման դիրքեր: Դիվանագիտության, ՄԱԿ-ի կանոնադրության միջոցով միայն կարելի է ապահովել երկարաժամկետ խաղաղություն: Դա ակնհայտ դարձավ նաև Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի, ինչպես նաև Բրյուսելի բանակցությունների համատեքստում:

ՄԹ-ն կշարունակի աջակցել Վիեննայում և Բրյուսելի միջազգային գործընկերների դիվանագիտական ջանքերը՝ ապահովելու տարածաշրջանի ժողովուրդների համար կայունությունն ու անվտանգությունը»,- նշել է դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում