ԼԼիլիթ Ասատրյան

Վլադիմիր Վարդանյանը Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Վլադիմիր Վարդանյանը Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին է ներկայացրել  Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժան-Լյուկ Դըվինազի հետ: Այդ մասին ասված է պատգամավորի Ֆեյսբուքի էջում:

«Վերջինիս ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ժան-Լյուկ Դըվինազն իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և, դատապարտելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան, նշեց, որ կտեղեկացնի հեռախոսազրույցի վերաբերյալ ֆրանսիացի գործընկերներին»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում