ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Խովաևը կայցելի Բաքու և Երևան՝ աշխատելու խաղաղության պայմանագրի շուրջ

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Խովաևը կայցելի Բաքու և Երևան՝ աշխատելու խաղաղության պայմանագրի շուրջ

ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին հերթական այցեր կկատարի Բաքու և Երևան՝ շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի ուղղությամբ, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է գրավում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերում: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը հաստատել են համապատասխան ռուսական օգնության պահանջվածությունը»,- ասել է Գոնչարը։

Նա հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգված ու առարկայական բնույթ տալու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հատուկ հանձնարարություններով դեսպան Խովաևին է վստահել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցության հարցերով հատուկ ներկայացուցչի գործառույթները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում