ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը

«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, ներառյալ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանում 3 քաղաքի գնդակոծումը, վրդովեցնող է»,- հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:

ԱՄՆ-ն պետք է կիրառի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը և անհապաղ դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին: ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն պետք է նախաձեռնեն Հայաստանի սահմանի երկայնքով կրակոցների արձանագրման համակարգերի տեղադրում, որպեսզի արձանագրվեն և տեղայնացվեն մանր տրամաչափի զինատեսակների, ինչպես նաև հրետանու կրակոցները և հրադադարը խախտողները պատասխանատվության ենթարկվեն: Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է ունենա խաղաղ լուծում»,- իր թվիթերյան էջում գրել Շերմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում