ՄՄարիամ Մխիթարյան

Սերբերը դեմ են ԵՄ անդամակցությանը արևմտյան երկակի ստանդարտների պատճառով. Վուչիչ

Սերբերը դեմ են ԵՄ անդամակցությանը արևմտյան երկակի ստանդարտների պատճառով. Վուչիչ

Սերբիայի քաղաքացիները դեմ են Եվրամիությանն անդամակցությանը: Այս դիրքորոշման պատճառներից մեկն էլ Արևմուտքի երկակի ստանդարտներն են Կոսովոյի և Ուկրաինայի հարցում: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սատարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն խախտել են Սերբիայինը՝ ասել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ​​այսօր Սերբիայում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե լիներ, երկրի քաղաքացիները կասեին ոչ: Սերբիայում այժմ հստակ և միանշանակ մեծամասնություն կա ԵՄ-ին անդամակցելու դեմ»,- ասել է հավելել է նախագահը։

Վուչիչը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ երկիրը եվրոպական ճանապարհին է և չի հրաժարվում այդ ուղուց, պարզապես ժամանակ է պետք, որ սերբերը իրատես լինեն, հասկանան, թե ո՛րն է իրենց իրական շահը, ու կարողանան այն զատել զգացմունքներից:

Սերբիայի արտաքին քաղաքականությունը նախատեսում է անդամակցել Եվրամիությանը՝ միաժամանակ պահպանելով բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի և Չինաստանի հետ, ինչպես նաև զարգացնել կապերը Վաշինգտոնի հետ։ Բելգրադը նաև պատրաստվում է պահպանել ռազմական չեզոքությունը՝ հրաժարվելով անդամակցել ՆԱՏՕ-ին։ 

Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները և ԱՄՆ-ն Սերբիայից պահանջում են ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում