ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում սկսվել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները. ԶԼՄ

Թուրքիայում սկսվել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները. ԶԼՄ

Թուրքիայում սկսվել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները՝ դաշինքի 15 երկրի զինվորականների մասնակցությամբ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Milliyet թերթը։

Ըստ պարբերականի՝ Միջերկրական և Էգեյան ծովերում լայնածավալ զորավարժությունները՝ Dynamic Mariner - Mavi Balina - Nusret - 2022 անվանումով, սկսվել են նախօրեին և կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը։

Զորավարժություններին կմասնակցեն նաև թուրքական «Սանջակթար» երկկենցաղ դեսանտային և «Անադոլու» համընդհանուր դեսանտային նավերը: Վերջինը կոչում են Թուրքիայի ռազմածովային ուժերի ֆլագման։

Milliyet-ը նշում է, որ անցկացվող զորավարժությունները կարևոր են Անկարայի համար, քանի որ 2023 թվականի հունվարի 1-ից Մեծ Բրիտանիայից հետո Թուրքիան է ստանձնելու ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ծովային բաղադրիչի հրամանատարությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում