Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ի նիստում կքննարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանին քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը։ Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։










