ՄՄարիամ Մխիթարյան

ԶԱԷԿ-ում հրադադարի համար Անվտանգության խորհրդի բանաձև անհրաժեշտ չէ. ՄԱԿ

ԶԱԷԿ-ում հրադադարի համար Անվտանգության խորհրդի բանաձև անհրաժեշտ չէ. ՄԱԿ

Զապորոժիեի ԱԷԿ-ում և նրա շրջակայքում հրադադարի մասին որոշում կայացնելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև չի պահանջվում՝ ճեպազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ատոմակայանում և հարակից տարածքներում: Նա նաև կոչ է անում ռուսական և ուկրաինական ուժերին՝ խոստանալ ռազմական գործողություններ չանցկացնել»,- ասել է Դյուժարիկը: Նրա համոզմամբ՝ կրակի դադարեցման որոշում պետք է կայացնեն Ուկրաինան ու Ռուսաստանը, ոչ թե Անվտանգության խորհուրդը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում