ԱԱրսեն Մկրտչյան

Արտակ Բեգլարյանի հետ քննարկվել է դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների ընթացքը

Արտակ Բեգլարյանի հետ քննարկվել է դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների ընթացքը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր ընդունել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի մի խումբ անդամների՝ Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների շուրջ քննարկումների նախնական արդյունքներին տեղեկանալու և պետական լիազոր մարմնի անելիքները հստակեցնելու նպատակով:

Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ճարտարապետ Սերգեյ Գալստյանը ներկայացրել են կատարված աշխատանքները և քննարկված լուծումները:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման՝ ի դեմս Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման և հանրապետությունում թատերարվեստի զարգացման հարցերում կառավարության հանձնառությունը:

Ըստ այդմ, նա շեշտադրել է հանրապետության նախագահի հանձնարարականը, որ պետք է հավուր պատշաճի պատրաստել ոչ միայն շենքի վերականգնման, այլև՝ մշակութային միջավայրի պահպանման ու զարգացման նախագիծը, որի կյանքի կոչման ուղղությամբ ներդրվելու են թե՛ պետական, թե՛ բարեգործական միջոցներ:

Շահագրգիռ քննարկման արդյունքում վեր են հանվել որոշ սկզբունքային հարցեր, որոնց հստակեցման ու կարգավորման ուղղությամբ պետական նախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում