ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրիան հավանական է համարել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների աստիճանաբար վերացումը

Ավստրիան հավանական է համարել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների աստիճանաբար վերացումը

Ապագայում Եվրամիությունը կարող է սկսել աստիճանաբար չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս սցենարը հնարավոր է համարել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես իսկապես հուսով եմ, որ ինչ-որ ժամանակ կվերադառնանք այն պահին, երբ դիվանագիտությունը հաջողության կհասնի»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո։

Նա Վիեննան առաջարկել է որպես Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հարթակ, իսկ ԵՄ երկրներին կոչ է արել շատ հեռուն չգնալ ռուսների դեմ վիզային սահմանափակումների հարցում։

Շալենբերգը, միաժամանակ, վստահեցրել է, որ ոչ մի ռուսաստանցի դուրս չի գրվի ԵՄ պատժամիջոցների ցուցակից։ «Եվրամիությունը միասնական է այս հարցում, պատժամիջոցների ռեժիմը չի փոխվի։ Այն կերկարացվի նաև ֆիզիկական անձանց նկատմամբ՝ առանց ցուցակը փոխելու»,- ասել է դիվանագետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում