ՄՄարիամ Մխիթարյան

Սև ծովում պայթել է լողացող ական, ռումինական ռազմանավը չի տուժել

Սև ծովում պայթել է լողացող ական, ռումինական ռազմանավը չի տուժել

Reuters-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ռումինական Կոնստանցա նավահանգստից 25 ծովային մղոն հյուսիս-արևելք։

Նավի անձնակազմը նախապես զգուշացվել է ականի մասին, սակայն ուժեղ քամու ու ալիքների պատճառով չի հաջողվել այն վնասազերծել։

«Պայթյունի պահին նավի վրա եղել է 75 զինծառայող, սակայն միջադեպի հետևանքով նրանցից ոչ ոք չի տուժել։ Նավում նույնպես լուրջ վնասներ չկան»,- հայտնել են Ռումինիայի պաշտպանության նախարարությունից:

Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության սկզբից նման միջադեպերը հաճախակի են այս տարածաշրջանում, տարբեր երկրներ արդեն վնասազերծել են 28 լողացող ական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում