ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանի Սենատի խոսնակը պաշտպանել է նախագահական յոթ տարի ժամկետի ներդրումը

Ղազախստանի Սենատի խոսնակը պաշտպանել է նախագահական յոթ տարի ժամկետի ներդրումը

Ղազախստանի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Մաուլեն Աշիմբաևը լրագրողներին ասել է, որ պաշտպանում է հանրապետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությունը՝ մեկ անգամ յոթնամյա նախագահական ժամկետ մտցնելու վերաբերյալ՝ գրում է ТАСС-ը։

«Ես կողմ եմ նախագահական յոթ տարի ժամկետի ներդրմանը, որպեսզի մեր երկրի քաղաքացին մեկ ժամկետով ընտրվի նախագահ: Դա թույլ կտա երկրին զարգացնել քաղաքական մրցակցությունը, և մենք լուրջ քայլ կանենք հավասարակշռված մրցունակ ժողովրդավարական քաղաքական համակարգի ձևավորման ուղղությամբ»,- ասել է Աշիմբաևը։

Նրա խոսքով՝ այս նորմն էլ ավելի կսահմանափակի Ղազախստանում իշխանության կենտրոնացումը մեկ անձի ձեռքում։ «Յոթ տարին բավական է ձեր նախընտրական ծրագիրն իրականացնելու, բնակչությանը տված խոստումները կատարելու, երկրի համար որոշ խոշոր ծրագրեր իրականացնելու համար: Այն թույլ կտա կատարել ևս մեկ կարևոր քայլ դեպի իշխանության ապամենաշնորհացումը»,- պարզաբանել է Սենատի խոսնակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում