ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլին իմ ընկերը չէ. Մելիա

Սաակաշվիլին իմ ընկերը չէ. Մելիա

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիան պատասխանել է իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և իր՝ Մելիայի հարաբերությունների մասին հարցին՝ գրում է Aliq.ge-ն:

«Ես Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցության ղեկավարն եմ։ Սաակաշվիլին երկրի երրորդ նախագահն է, որը մեծ վաստակ ունի այս երկրի կյանքում։ Բայց ես ու Սաակաշվիլին ընկերներ չենք, եղբայրներ չենք և, հավանաբար, երբեք էլ չենք լինի՝ բազմաթիվ պատճառներով»,- ասել է Մելիան։

Իրակլի Կոբախիձեն արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջին պատասխանել էր, որ «ամենածանր քաղաքական ճգնաժամն արմատական ​​ընդդիմության ներսում է, և դա անհաղթահարելի է թվում։ Հասարակությունը տեսնում է այդ առճակատումը. Սաակաշվիլին և Մելիան չեն հանդուրժում միմյանց»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում