ՄՄարիամ Մխիթարյան

Շոլցը դեռ մտադիր չէ հավանություն տալ Ուկրաինա Leopard 2 տանկերի առաքմանը. Welt

Շոլցը դեռ մտադիր չէ հավանություն տալ Ուկրաինա Leopard 2 տանկերի առաքմանը. Welt

Գերմանիան դժվար թե փոխի իր նախնական դիրքորոշումը և համաձայնի Leopard 2 մարտական ​​տանկեր ուղարկել Ուկրաինա՝ գրում է Die Welt թերթը՝ հղում անելով ուկրաինական կառավարական շրջանակներում աղբյուրներին։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ կիրակի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել է Leopard 2-ի մատակարարման հարցը, բայց Գերմանիայի կաբինետի ղեկավարը որոշակի խոստումներ չի տվել։

Միաժամանակ Գերմանիայում հասունանում են հակակառավարական տրամադրությունները: Բունդեսթագի Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դագդելենը կոչ է արել գերմանացիներին զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել հակառուսական պատժամիջոցների և գերմանական իշխանությունների ձախողված էներգետիկ ու սոցիալական քաղաքականության դեմ։

«Դաշնային կառավարությունն իրեն փակուղի է մտցրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմով: Նրանք սոցիալապես ոչնչացնում են բնակչության մեծ մասին և վերացնում միլիոնավոր աշխատատեղեր»,- հայտարարել է պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում