ՄՄարիամ Մխիթարյան

Հունաստանը կտեղեկացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՆԱՏՕ-ին Թուրքիայի աննախադեպ հայտարարությունների մասին. ԶԼՄ-ներ

Հունաստանը կտեղեկացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՆԱՏՕ-ին Թուրքիայի աննախադեպ հայտարարությունների մասին. ԶԼՄ-ներ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն անհապաղ կտեղեկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին վերջին օրերին Թուրքիայի կողմից Հունաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքների մասին:

Թուրքիայի նախագահը կոչ է արել Աթենքին հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից՝ հիշեցնելով 1922 թվականի սեպտեմբերին Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր) օսմանյան թուրքերի իրականացրած տասնյակ հազարավոր հույների կոտորածը: Այս մասին հայտնում է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը (AMNA)՝ հղում անելով հունական դիվանագիտական ​​աղբյուրներին։

Դենդիասը անցյալ շաբաթ օրը սկսել է իրազեկել եվրոպացի գործընկերներին, այդ թվում՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին և Միացյալ Նահանգներին: «Արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել իր չեխ գործընկեր Յան Լիպավսկուն՝ ԵՄ խորհրդում նախագահող Չեխիայի անմիջական արձագանքի համար, որը թուրքական վերջին հայտարարություններն անվանել է «անընդունելի» և «միանգամայն անօգուտ»։

Թուրքիայի և Հունաստանի` ՆԱՏՕ-ի երկու հարևանների ու դաշնակիցների միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին օգոստոսի 23-ից հետո, երբ, ըստ Անկարայի, Հունաստանի ռազմաօդային ուժերը թուրքական F-16 կործանիչներին թույլ չտվեցին կատարել ՆԱՏՕ-ի առաջադրանքներն Էգեյան ծովի օդային տարածքում:

Թուրքիայի իշխանությունները Հունաստանի գործողությունները համարում են սադրիչ և թշնամական՝ հայտարարելով, որ դրանք անպատասխան չեն թողնի։

Միաժամանակ, մի քանի թուրք քաղաքական գործիչներ հունական որոշ կղզիներ անվանում են «Հունաստանի կողմից օկուպացված» և կոչ են անում Աթենքին ապառազմականացնել դրանք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում