ՄՄարիամ Մխիթարյան

Պայթյուն Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ, կան զոհեր. Reuters

Պայթյուն Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ, կան զոհեր. Reuters

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել Ռուսաստանի դեսպանատան դարպասների մոտ, այն կազմակերպել էր ինքնասպան ահաբեկիչը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Անվտանգության ծառայությունը կրակել է դեսպանատանը մոտեցող ահաբեկչի ուղղությամբ:

Ըստ Reuters-ի՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ռուս դիվանագետը դուրս է եկել շենքից՝ դարպասի մոտ կանգնած մարդկանց հայտնելու վիզա ստացողների անունները: Al Jazeera-ն տեղեկացրել է, որ ահաբեկչությունից զոհվել է 8, տուժել՝ մոտ 25 մարդ:

ՌԴ ԱԳՆ-ն էլ հաստատել է, որ զոհվել է դեսպանատան երկու աշխատակից: Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել պայթյունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում