Հայ-ռուսական բարեկամության մասին ֆիլմ կնկարահանվի

Հայ-ռուսական բարեկամության մասին ֆիլմ կնկարահանվի

Ռուսական խոշոր մեդիա ընկերությունը՝ «Գազպրոմ-մեդիա հոլդինգը» և Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը հնարավոր է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված ֆիլմ նկարահանեն: Համագործակցության մտադրության մասին հոլդինգի կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանը խոսել է նախագահ Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Պետության ղեկավարը կարևորել է հայ-ռուսական կապերի ամրապնդմանն ուղղված նման նախաձեռնություններն ու ասել, որ պատրաստ է աջակցել դրանց իրագործմանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում