ՄՄարիամ Մխիթարյան

ԱԷՄԳ -ն մշտական հիմունքներով Զապորոժիեի ԱԷԿ-ում կթողնի իր երկու աշխատակցին

ԱԷՄԳ -ն մշտական հիմունքներով Զապորոժիեի ԱԷԿ-ում կթողնի իր երկու աշխատակցին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վեց աշխատակից մի քանի օր կմնա Զապորոժիեի ԱԷԿ-ում, կմասնագիտանա երաշխիքների և միջուկային անվտանգության հարցերում, ևս երկուսը ատոմակայանում կմնան մշտական ​​հիմունքներով, Ռուսաստանը դա ողջունում է, РИА Новости-ին հայտնել Է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, հինգշաբթի ժամանել էր Զապորոժիեի ԱԷԿ։ «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցներն ուղեկցել են գործակալության պատվիրակությանը կայանի տարածքում, ցույց են տվել նաև այն հատվածները, որոնք վնասվել են ուկրաինական զորքերի հրետակոծման ժամանակ։

РИА Новости-ի մեկ այլ տեղեկությամբ՝ Զապորոժիե ԱԷԿ-ում այսօր աշխատում է միայն մեկ էներգաբլոկ՝ 60 տոկոս հզորությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում