ՄՄարիամ Մխիթարյան

Տոկաևն ազատել է ազգայնական հայտարարություններ արած նախարարին

Տոկաևն ազատել է ազգայնական հայտարարություններ արած նախարարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ասկար Ումարովին ազատել է տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նախկինում Ումարովը ազգայնական արտահայտություններ էր արել, մասնավորապես՝ ռուսախոսների հասցեին։ Քաղաքական գործչի հայտարարությունները քննադատության էին արժանացել, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ի և Կրեմլի կողմից:

ТАСС-ի մեկ այլ տեղեկության համաձայն՝ Տոկաևը որոշել է փոխել հանրապետության տնտեսական կուրսը: Այն նախատեսում է հեռացում տնտեսության մեջ պետության չափազանց մեծ միջամտությունից, մրցակցության զարգացում՝ բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում