ՄՄարիամ Մխիթարյան

ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանի ամբողջականության բազմակի խախտման մասին

ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանի ամբողջականության բազմակի խախտման մասին

Զապորոժիեի ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը մի քանի անգամ խախտվել է։ Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ակնհայտ է, որ կայանը և նրա ֆիզիկական ամբողջականությունը խախտվել են մի քանի անգամ, սակայն մենք չունենք անհրաժեշտ տարրեր՝ գնահատելու դրանց պատահական կամ միտումնավոր լինելը: Մենք ուզում ենք որոշակի մեխանիզմներ ներդնել և ապահովել մեր մարդկանց ներկայությունն այստեղ»,- ասել է գործակալության ղեկավարը։

Ավելի վաղ Գրոսսին հայտնել էր, որ Զապորոժիեի ատոմակայանում առաքելության ժամանակ Էներգոդարում հնարավորություն է ունեցել շփվել անձնակազմի ու բնակիչների հետ։ Նա նաև հավելել է, որ փորձագետների խումբը ստուգել է կայանի վթարային համակարգերը, դիզելային գեներատորները և այլ օբյեկտներ։

ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտնել է, որ մասնագետները կկարողանան վերջնական եզրակացություն և գործողությունների ծրագիր ներկայացնել միայն ատոմային օբյեկտին հասցված վնասի չափին ծանոթանալուց հետո:

Զապորոժիեի ատոմակայանի տարածքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունից, սակայն, դժգոհ է Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Ըստ նրա՝ առաքելության ժամանակ ներկա չեն եղել ուկրաինական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները, մինչդեռ նախապես նման պայմանավորվածություն է եղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում