ՎՎարդուհի Հարությունյան

Էրդողանը ՄԻԵԴ-ին մեղադրել է քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնելու համար

Էրդողանը ՄԻԵԴ-ին մեղադրել է քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «արդարության սկզբունքներից հեռու կառույց» է, որը որոշումներ է կայացնում քաղաքական դրդապատճառներով:

«Միջազգային հանրությունը մեկընդմիշտ գիտակցել է, որ Թուրքիայի Հանրապետությունը մութ ուժերին տեղի տվող պետություն չէ։ Որոշակի շրջանակներ փորձում են Թուրքիայի դատական համակարգը վերածել հանցավոր կազմակերպությունների գործիքի։ Մենք նման բան թույլ չենք տա»,- նշել է Էրդողանը:

2022 թ. հուլիսին ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել, որ Թուրքիան իրավապաշտպան Օսման Քավալայի գործը քննելիս խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ինչի կապակցությամբ Անկարային պարտավորեցրել էր Քավալային վճարել 7,5 հազար եվրո: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի որոշումը կասկածի տակ է դրել Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հեղինակությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում