ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Վլադիմիր Վարդանյան

Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Վլադիմիր Վարդանյան

Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունները և համագործակցությունը բարձր մակարդակի վրա են: Այս մասին ասել է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 31-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստոֆ Քացահյանի հետ հանդիպման ընթացքում:

Ընդգծելով Հայաստանի ավանդական բարեկամական կապերը Ֆրանսիայի խորհրդարանի հետ՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ մեծապես գնահատում է բարեկամական խմբի գործունեությունը, ինչպես նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը:

Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ձևավորումը նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությանը:

Քրիստոֆ Քացահյանը նաև տեղեկատվություն է ներկայացրել Ֆրանսիայի նորընտիր Ազգային ժողովի ձևավորման վերաբերյալ: 
  
Կողմերն ընդգծել են երկուստեք հանդիպումների կարևորությունը, անդրադարձել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի  գործունեությանը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում