ՄՄարիամ Մխիթարյան

Ղրիմում ռուսական ՀՕՊ համակարգը վերակառուցվում է՝ ԱԹՍ-ի դեմ աշխատելու համար

Ղրիմում ռուսական ՀՕՊ համակարգը վերակառուցվում է՝ ԱԹՍ-ի դեմ աշխատելու համար

Ղրիմում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը վերակառուցվում է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի զանգվածային օգտագործման պատճառով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի Պետական ​​խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը։

«Մեկ տարի առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անօդաչու» այս ահաբեկչական համակարգը կդառնա հարձակման հիմնական միջոց: ՀՕՊ համակարգը կառուցվել է ծանր զինատեսակների՝ ինքնաթիռների, հրթիռների համար։ Այժմ այն ​​վերակառուցվում է»,- ասել է Կոնստանտինովը։

Նա նաև վստահեցրել է, որ Ղրիմի բնակիչները խուճապի չեն մատնվում։

Ինչպես հաղորդում է EADaily-ն, վերջին մեկ ամսվա ընթացքում Ղրիմը և Սևաստոպոլը մի քանի անգամ ենթարկվել են Ուկրաինայի հարձակման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում