Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԷԷլեն Պետրոսյան

ՀՀ-ն վերահաստատում է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժը առավելագույնս իրացնելու պատրաստակամությունը. ԱԳՆ

ՀՀ-ն վերահաստատում է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժը առավելագույնս իրացնելու պատրաստակամությունը. ԱԳՆ

Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայ-հնդկական հազարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հենվում են փոխադարձ բարի կամքի ու հարգանքի վրա, մշտապես եղել են ջերմ և ամուր։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են համակողմանի սերտ համագործակցություն և բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն:

Մեր երկրները բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ ունեն ընդհանուր տեսլական և սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Մենք նաև կիսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների և արդարության համընդհանուր արժեքները։

Վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդել մեր պետությունների միջև հարաբերություններին։

Հայաստանը վերահաստատում է բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժը առավելագույնս իրացնելու ուղղությամբ գործուն քայլեր կատարելու իր պատրաստակամությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում