ԳԳոհար Սարգսյան

Դեսպան Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Դեսպան Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Օգոստոսի 31-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։
 
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպան Սադոյանին հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։
 
Կողմերը վստահություն են հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները կշարունակեն զարգանալ նաև հետագա տարիներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում