ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանը և Հնդկաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Հնդկաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանի և Հնդկաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու պետությունների արտգործնախարարները շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց:

«Ամենաջերմ շնորհավորանքները լավ ընկերոջն ու գործընկերոջը՝  արտգործնախարար Ջայշանկարին, Հնդկաստանի կառավարությանն ու ժողովրդին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում մեր ամուր հարաբերություններն ու պատմական բարեկամությունը և ձգտում ենք ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Լավագույն մաղթանքները Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Թող մեր բազմամյա բարեկամությունը շարունակի ամրապնդվել»,-գրել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում